Ռուսաստանը պատրաստ է նպաստել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Մենք ցանկանում ենք, որ Բաքուն և Երևանը հնարավորինս շուտ ստորագրեն համաձայնագիրը և անհրաժեշտության դեպքում կարող ենք ցանկացած աջակցություն ցուցաբերել այս գործընթացին»,- ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը։               
 

Մեծ Բրիտանիայի վարչապետն ընդդեմ Եվրամիության

Մեծ Բրիտանիայի վարչապետն ընդդեմ Եվրամիության
29.12.2012 | 12:17

Guardian բրիտանական թերթը հաղորդում է, որ Եվրոպական Միության նախագահ Հերման վան Ռոմպեյի կարծիքով` Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնի վարած քաղաքականությունը թշնամաբար է տրամադրում այլ տերություններին Եվրամիության նկատմամբ: Հերման վան Ռոմպեյի գնակատմամբ դա կարող է հանգեցնել կառույցի փլուզմանը: «Եթե ԵՄ յուրաքանչյուր երկիր ԵՄ քաղաքականության ուղղություններից վերցնի այն, ինչ պետք է իրեն և հրաժարվի նրանից, ինչ իրեն դուր չի գալիս, կառույցը կփլուզվի»,-ասել է ԵՄ նախագահը և հավելել` «ԵՄ անդամ բոլոր երկրները կարող են ունենալ և ունեն կոնկրետ խնդիրներ ու պահանջներ, որոնք միշտ հաշվի են առնվում: Ես չէի ցանկանա, որ անդամ երկրներից մեկը քանդի բոլորի համագործակցության հիմքերը»:

ԵՄ նախագահի այս դիտարկումներին առիթ է տվել Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը` ԵՄ հանդեպ բացասաբար տրամադրված պահպանողականների ճնշումների տակ նա հայտարարել է ԵՄ-ից դուրս գալու համազգային հանրաքվե անցկացնելու մասին, եթե չվերանայվեն կառույցին Մեծ Բրիտանիայի անդամակցության պայմանները:

Դիտվել է՝ 1912

Մեկնաբանություններ